Արմավիրի տարածաշրջանային քոլեջում տևական ժամանակ է չեն հանդարտվում կրքերը. դասախոսական կազմը պահանջում է տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը: Քոլեջում տիրող ամենաթողության պատճառով խաթարվել է դասապրոցեսը։ Խնդրով պայմանավորված քոլեջի մանկավարժական կոլիկտիվն այսօր ԿԳՄՍ նախարարություն էր եկել ․ նախարարության մուտքի մոտ նրանք բարձրաձայնեցին իրենց դժգոհությունը՝ մասնավորեցնելով, որ օրինակ՝ արձակուրդից հետո, օգոստոսի 24-ին, մանկավարժները նկատել են, որ քոլեջի մուտքի մոտ տեղադրված հուշապատից հանվել են՝ քառօրյա պատերազմում զոհված ուսանողների նկարները: Անգին Արշակյանը Արմավիրի տարածաշրջանային քոլեջը տնօրինում է 2021 թ․ նոյեմբերից: Քոլեջում դասավանդում է 43 մանկավարժ և ուսանում շուրջ 600 ուսանող։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը